Հայաստան ժամանած 11895 հոգու ինքնամեկուսացման ծանուցագիր է տրվել
Կորոնավիրուսային հիվանդության ռիսկային գոտում գտնվող երկրներից Հայաստան ժամանած 11895 հոգու ինքնամեկուսացման ծանուցագիր է տրվել: Այս մասին ապրիլի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:
«Մարտի 24-ից մինչ օրս սահմանային 7 հսկիչ կետերից 172 ուղևոր անմիջապես հոսպիտալացվել է, հասցեական քարտեր լրացրել է 24172-ը: Մարտի 19-ից սկսած ռիսկային գոտում գտնվող երկրներից ժամանած 11895 հոգու տրվել է ինքնամեկուսացման ծանուցագիր»,- ասաց Ավագյանը:
Հայաստանում ապրիլի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 736 է, արձանագրվել է մահվան 7 դեպք: Թեստերից 3258-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 686 պացիենտ: Հայաստանում ապրիլի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 43 քաղաքացի:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպք. հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 770-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հայտնում են, որ ապրիլի 4-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ ՀՀ...
Հայաստանում կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 736 է
Հայաստանում ապրիլի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 73 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 736 է...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 663-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...