Ադրբեջանցիները հրկիզել են օկուպացված Արցախի անտառները. ձերբակալվածներ կան
Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի (Լաչին) շրջանում անտառային հրդեհ է բռնկվել, Ադրբեջանի երեք քաղաքացի է ձերբակալվել։
Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Ներքին գործերի մախարարությունը հայտնում են, որ Սուս գյուղում բնակվող երեք քաղաքացիներ խարույկ են վառել անտառում։ Կրակն արագ տարածվել է և 14 հեկտար ընդգրկել դժվարամատչելի լեռնային տեղանքում։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կասկածյալները ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցների կողմից, կատարվում է նախաքննություն։
Հրդեհը դեռևս մարվում է։
Նմանատիպ հոդվածներ
Աղմկահարույց դեպք Երևանի տրանսպորտում․ հարբած ուղևորը հարձակվել է վարորդի և մյուս ուղևորների վրա
Աղմկահարույց դեպք Երևանի հանրային տրանսպորտում։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որում հարբած ուղևորի և մյուս ուղևորներ...
Վարորդը շանը կապել է մեքենայից ու քարշ տվել
Այսօր համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ավտոմեքենայի վարորդը շանը կապել մեքենայից և քարշ տվե...
Երկրաշարժ` Հայաստանում
Հուլիսի 20-ին տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
ՆԳՆ-ն՝ հանգստյան գոտում կորած երեխայի որոնողական աշխատանքների մասին
Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանն Auroranews-ի հետ զրույցում նշեց, որ մինչ այս պահը որոնողական աշխատան...