«Քո տունը շինվի, գոնե մի ստից ասուլիս տուր». ավագանու անդամը՝ քաղաքապետին
Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին։
«Այ քո տունը շինվի,գոնե մի ստից ասուլիս տուր, մի բան արա, ձև տուր, գոնե, որ կաս, առողջ ես, տեղում ես, էս ի՞նչ ես անում,բա միլիոնանոց մայրաքաղաքի քաղաքապետը ո՞նց կարող է սենց բացակա լինել, այն էլ այս արտակարգ պայմաններում։ Հիշեցնեմ,որ Երևան համայնքի ներքո են գործում Երևանի Շտապ օգնության ծառայությունը, պոլիկլինիկաները, մի քանի խոշոր հիվանդանոց..... ընկեր քաղաքապետ, դուք որտե՞ղ եք, ինչո՞վ եք զբաղված, ես ուղղակի տագնապած եմ, որպես երևանցի, որ դուք իմ քաղաքապետն եք, որովհետև մի բան եմ հասկացել, երբ մենք խնդիր ունենք՝ դուք չկաք ... որևէ արդարացում չի անցնում.... հանկարծ ավագանու գործընկերներս բուն չդնեն գրածիս տակ.. ժողովուրդ, մի՛ պաշտպանեք, տեղ չի թողել իրեն պաշտպանելու, չանե՛ք, էս շրջանը դրա վառ ապացույցն է......»,-գրել է ավագանու անդամը։

Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Զբաղվելու եմ Բրջոնիի հարցով. Նաիրա Զոհրաբյան
Մենք չենք ուզում, որ տնտեսությունը փլուզվի, որ աղքատության տոկոսը մեծանա, չենք ուզում ունենքն էլի հարյուր հազարավոր հուս...
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...