«Ժողովուրդ». Նորանշանակ գնդապետն ու աղմկահարույց նամակը
«Ժողովուրդ» օրաթերթը ը գրում է. «2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 13-ը բանակում արձանագրված 13 մահվան դեպքով ՊՆ ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության պետն ու ՌՈ պետն ազատվեցին պաշտոնից: Եվ, ահա, մարտի 20-ին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանին նշանակեցին ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության պետ: Սակայն նկատենք, որ, գնդապետի անվան հետ կապված, տարիներ առաջ մամուլում աղմկահարույց հրապարակում է եղել:
Մասնավորապես, «Նորաշեն 2007» ընկերության գործունեությունից տուժած մի խումբ բնակիչներ բաց նամակ էին հրապարակել, որտեղ նշել էին, թե 2011թ. փետրվարի 16-ին հարուցված քրգործի նախաքննության շրջանակներում ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը շատ կարեւոր ապացույց ձեռք բերելու նպատակով պաշտոնական հարցում էր կատարել ՀՀ ՊՆ, սակայն ՊՆ-ից նրան պատասխանեցին ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ: Դրա կազմակերպիչը ՊՆ ՀՕՊ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Արիսի Պողոսյանն է, որը սույն գործով մեղադրյալի փոխարեն ճանաչվել է վկա:
«Նախաքննության ժամանակ նա հրաժարվեց, որ մենք ծանոթ ենք, այնինչ 2008-2010թթ. ընթացքում կատարել ենք մեկ տասնյակից ավելի գործարքներ: Կան բոլոր նոտարական պայմանագրերը»: «Ժողովուրդ» օրաթերթը այս նամակի եւ բանակի բարոյահոգեբանական վիճակը բարելավելու հարցերի շուրջ փորձեց զրուցել գնդապետ Պողոսյանի հետ, սակայն վերջինս ասաց, որ հեռախոսով նպատակահարմար չի գտնում խոսել, կհանդիպենք, եւ մեր բոլոր հարցերին կպատասխանի: Իսկ, ահա, բանակում քրեական ենթամշակույթը արմատախիլ անելու հարցին ի պատասխան՝ նշեց. «Համալիր միջոցառումներ են լինելու, եւ ոչ միայն մեր նախարարության մասշտաբով, տարբեր գերատեսչություններ առնչություն կունենան, պետք է գիշեր-ցերեկ բոլորովս քրտնաջան աշխատենք եւ կարողանանք դա կատարել»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
Զբաղվելու եմ Բրջոնիի հարցով. Նաիրա Զոհրաբյան
Մենք չենք ուզում, որ տնտեսությունը փլուզվի, որ աղքատության տոկոսը մեծանա, չենք ուզում ունենքն էլի հարյուր հազարավոր հուս...