Թուրքիայում ունենք 56 քաղաքացի, նրանց վերադարձի ուղղությամբ աշխատանք է տարվում. Ադոնց
Մենք տիրապետում ենք իրավիճակին և Թուրքիայում ունենք 56 ՀՀ քաղաքացի: Հիմա ակտիվ աշխատանք ենք իրականացնում, նախապատրաստվում է իրենց վերադարձը: Այստեղ նաև խնդրել ենք Մայր Աթոռի օգնությունը այդ խնդիրը լուծելու համար: Այսօր` մարտի 31-ին, Արտակարգ դրության պարետատան հերթական ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:
SHANTNEWS-ի այն հարցին, որ մեր ունեցած տեղեկություններով՝ Ստամբուլում ապրող հայաստանացիների շրջանում որոշակի խուճապ է, քանի որ լուրեր են տարածվել այն մասին, թե իրենք պետք է գնան Պատրիարքարան ու գրանցվեն Հայաստան վերադառնալու համար, փոխնախարարը պատասխանեց․
«Կհորդորեի չանհանգստանալ, այնուամենայնիվ, վերադարձը ապահովելու համար պետք է գնահատել իրավիճակը, առանց գրանցման և կապի՝ մեր քաղաքացիների հետ իրավիճակը գնահատել անհնարին է, իսկ օբյեկտիվ պատճառներով մենք չունենք դիվանագիտական ներկայացուցչություն Թուրքիայում և մենք փոխգործակցում ենք Մայր Աթոռի հետ այս առումով։ Պետք չէ վախենալ այնտեղ գրանցվելուց, գրանցվելու օրակարգը շատ նեղ է և շատ սահմանափակ, դա Հայաստան վերադառնալու հարցն է միայն»,- պատասխանեց փոխնախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
Մահացել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին
Մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։ Այս ողբերգական լ...
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք․ ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԹԱՐՄԱՑՈՒՄ Մարտի 30-ի դ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 663-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...