Կորոնավիրուսից մահացածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 40 000-ը. Worldometers
Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության հետևանքով մահացած մարդկանց թիվը գերազանցել է 40 000-ը: Ինչպես հետևում է Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալներից, կորոնավիրուսից 40 633 մարդ է մահացել: Վարակվածների թիվը հասել է 823 200-ի:
Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 241 966 մարդ, ակտիվ վարակակիր են 608 234-ը:
Մահացության ամենից շատ դեպքեր են գրանցվել է Իտալիայում (12 428), Իսպանիայում (8269), Չինաստանում (3305), ԱՄՆ-ում (3402), Ֆրանսիայում (3024), Իրանում (2 898): 1000-ից ավելի զոհեր ունեն Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները: Մեծ թվով վարակակիրներ կան Գերմանիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Թուրքիայում, Ավստրիայում, Հարավային Կորեայում, Կանադայում, Պորտուգալիայում:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 178 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 571-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 290-ի. մանրամասներ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 26-ի ժամը 10։00-ի տվյալներով՝...