Հայաստան 60 000 թեստ կբերվի, քննարկվում է տեղում թեստեր արտադրելու հարցը. Ավինյան
ՀՀ Կառավարության մամուլի սրահում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաև թեստերի քանակի և դրա անհրաժեշտ պաշարի հրատապությանը։
«Թեստավորման քանակների ավելացումը մեր գերակա խնդիրներից մեկն է: Երեկ 400 թեստավորում ենք իրականացրել, որն այս փուլում ամենաճշգրիտն է, այն իրականացվում է լաբորատոր պայմաններում»,- հայտնեց Ավինյանը:
Նա նշեց, որ արդեն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրահանգով այս կարողությունների ավելացման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:
«Ապրիլի 6-ին ինքնաթիռ ենք ուղարկելու, որը տարաբնույթ սարքավորումների ու անհրաժեշտ առաջին անհրաժեշտության սարքավորումների թվում նաև 60 000 թեստ է բերելու Հայաստանի Հանրապետություն: Ես ուզում եմ նաև տեղեկացնել, որ այս պահի դրությամբ մեր գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում ենք թեստերի տեղական արտադրության հարցը: Հումքի առումով կաջակցենք: Սա մեխանիկական, մարդկային աշխատուժ ենթադրող գործառույթ է լինելու»,- ասաց նա:
Ավինյանը հայտնեց, որ նախնական քննարկումներով՝ իրականացվելու է 100 հազար թեստերի արտադրություն, եթե բոլոր պայմանները կարողանան ապահովել:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
Մահացել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին
Մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։ Այս ողբերգական լ...
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք․ ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԹԱՐՄԱՑՈՒՄ Մարտի 30-ի դ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 663-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...