Ես զարմանում եմ՝ ինչ ջանասիրությամբ եք փորձում հիմնավորել այս խայտառակ օրենսդրական նախաձեռնությունը․ Մարուքյան
Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցությունը դեմ է, որ կառավարությանը տրվի հնարավորություն՝ ֆիքսելու մարդկանց հեռախոսազանգերը։ Կառավարությունը և իշխանական պատգամավորները պնդում են, որ դա հնարավորություն է տալու հետևել կորոնավիրուսի տարածմանը և միջոցներ ձեռնարկել։
«Ես զարմանում եմ՝ ինչ ջանասիրությամբ եք փորձում հիմնավորել այս խայտառակ օրենսդրական նախաձեռնությունը։ Ընդ որում՝ հիմնավորում եք էն պայմաններում, երբ ձեր ֆռակցիայի առաջարկները մերժվել են ․․․ Այսինքն «Իմ քայլի» առաջարկները մերժել է կառավարությունը, և «Իմ քայլը» եկել է, հիմնավորում է, որ սա լավ բան է», – ԱԺ այսօրվա նիստում իր իշխանական գործընկերներին դիմելով ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ավելին, նա նշեց, որ առողջապահության հանձնաժողովի ղեկավարը պնդում էր, որ այս կարգավորումը զրոյական ազդեցություն է ունենալու համավարակի տարածումը կանխելու վրա։ Այս պայմաններում, ըստ Մարուքյանի, «տակը մնում է» վերահսկողությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
Իմքայլական երկու պատգամավորի մոտ թեստը դրական է եղել․ ԱԺ-ում խուճապ է առաջացել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախ մեկնող ԱԺ պատվիրակության թեստավորումից հետո լուրեր էին տարածվել, որ իմքայլական երկու պա...