Արտակարգ պայմաններում` արտակարգ ԳՆԱՃ. Վահե Էնֆիաջյան
«Չնայած նրան, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չի ընդունում, որ ապրանքների գները վերջին օրերին աճել են, պետք է նշել, որ բոլորիս համար էլ փաստ է, որ շատ ապրանքների գներ շարունակական աճ են գրանցում»: Այս մասին ֆեյսբուքայն էջում գրել է ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:
«Դրանց թվին են դասվում հացը, կաթնամթերքը, բանջարեղենը, միրգը և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ: Մասնավորապես ահռելի աճ է գրանցել կոճապղպեղի գինը՝ հասնելով 15 900 դրամի, երբ համավարակի տարածումից առաջ այն վաճառվում էր 2200-2500 դրամի սահմաններում:
Հիրավի այս երևույթը էլ ավելի է խորացնում այն խիստ վատ պատկերը, որը ձևավորվել է այսօր: Ներկայումս մեծ թվով մարդիկ արդեն իսկ զրկվել են իրենց եկամուտներից և կանգնած են խորը ճգնաժամի առաջ: Այլ կերպ ասած՝ օրեցօր մեր հանրապետությունում տեղի է ունենում մարդկանց թե անվանական, թե իրական եկամուտների կտրուկ նվազում, որը վստահաբար կբերի շատ վատ հետևանքների: Այս պայմաններում ՀՀ կառավարության թիվ մեկ խնդիրը պետք է լինի մի կողմից թույլ չտալ մարդկանց եկամուտների կտրուկ նվազում, իսկ մյուս կողմից պետք է ամեն ինչ անի, որպեսզի չնվազի մարդկանց իրական եկամուտները, այլ կերպ ասած՝ ունեցած աշխատավարձի, կենսաթոշակի, նպաստների գնողունակությունը: Դա ապահովելու միակ տարբերակը այս արտակարգ իրավիճակում գների կայունության ապահովումն է, որը ներկայումս ունի ռազմավարական բնույթ»:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
Մահացել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին
Մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։ Այս ողբերգական լ...
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք․ ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԹԱՐՄԱՑՈՒՄ Մարտի 30-ի դ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 663-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...