Ուսումնասիրում ենք Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքերի արտադրման հնարավորությունը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ուսումնասիրվում է Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքերի արտադրման հնարավորությունը։ Մի քանի անսարք սարքերի ուսումնասիրության արդյունքում դրանցից մեկը հնարավոր է եղել վերականգնել։

Նոր նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ԲՏԱ նախարարությունը հայտարարում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման մասին:

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. ապրիլի 5-ը։
Խնդրվում է ներառել Ձեր կոնտակտային տվյալները, առաջարկները, իրականացման ժամկետները և անհրաժեշտ ռեսուրսները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն

Պատահարներ