ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել. մանրամասներ
Կառավարության նախաձեռնությամբ այսօր ժամը 11:00-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի:
ԱԺ-ն արտահերթ նիստի ժամանակ առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը, ինչպես նաև «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը:
Հիշեցնենք, որ երեկ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Աժ-ում քննարկվելու է մի օրենսդրական փաթեթ, որը մեզ թույլ է տալու օնլայն ռեժիմով և ավելի արդյունավետ ստանալ տեղեկություն այն անձանց շփման շրջանակի վերաբերյալ, որոնց մոտ արդեն իսկ հաստատված է կորոնավիրուսի վարակը.«Այս քննարկման հիմնական նպատակն է լինելու մեր բոլորի ջանքերը և գործողությունները համակարգել և տանել մեկ ուղղությամբ: Շատ կարևոր է, որ մենք այսօր խոսենք նրանից թե ինչ գործընթացներ են տեղի ունենում և ինչպես են վարակի շղթաները բացահայտվում: Մենք էլ կներկայացնենք թե ինչ գործիքակազմ է արդեն իսկ ստեղծվել և ինչպես դա կարող է օգտագործվել, որպեսզի բացահայտման գործընթացն ավելի արդյունավետ դառնա»:
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Իմքայլական երկու պատգամավորի մոտ թեստը դրական է եղել․ ԱԺ-ում խուճապ է առաջացել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախ մեկնող ԱԺ պատվիրակության թեստավորումից հետո լուրեր էին տարածվել, որ իմքայլական երկու պա...