100 հազար դրամ կտրվի աշխատանք չունեցող հղիներին. մանրամասներ
Կառավարությունը 100.000 ՀՀ դրամի չափով միանվագ նպաստի ձեւով աջակցություն տրամադրի աշխատանք չունեցող այն հղիներին, որոնց ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ներկայացնելով նախագիծը ասաց. «Միջոցառման շահառու է հանդիսանում այն հղի կինը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք եւ ում ամուսինն ազատվել է աշխատանքից՝ 2020 թվականի մարտի 13-ից մինչեւ մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում եւ չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում»,- ասաց Զարուհի Բաթոյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարող է դեպք լինել, որ այս ընթացքում հղի կնոջ ամուսինը ինչ-ինչ պատճառներով մահացել է եւ այս դեպքում՝ եւս նա պետք է օգտվի աջակցությունից:
ՄԻՊ Արման Թաթոյանը մեկ այլ դեպք նշեց, որ ասենք կինը բռնության պատճառով հեռացել է ամուսնուց, միայնակ է ապրում: Վարչապետը նկտեց, որ նման շեշտադրում պետք չի անել, որովհետեւ դա որոշակի չարաշահումներ դուռ կարող է բացել:
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Իմքայլական երկու պատգամավորի մոտ թեստը դրական է եղել․ ԱԺ-ում խուճապ է առաջացել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախ մեկնող ԱԺ պատվիրակության թեստավորումից հետո լուրեր էին տարածվել, որ իմքայլական երկու պա...