ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինքնամեկուսացման և տեղաշարժի կանոնները խախտելու համար նախատեսված է առնվազն վարչական պատասխանատվություն՝ 100-200 հազարի չափով․ Քրմոյան
Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսին ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանն անդրադարձել է հարցին՝ ինչպես է վերահսկվելու քաղաքացիների տեղաշարժը և ինչպես է սահմանափակվելու։
Նրա խոսքերով՝ պարետի ցուցման համաձայն՝ այսօր կեսգիշերից ոստիկանության ուժերը շրջիկ մեքենաներով վերահսկելու են քաղաքացիների տեղաշարժը ՀՀ ամբողջ տարածքում։
Սուրեն Քրմոյանը նշեց, որ ինքնամեկուսացման և տեղաշարժի կանոնները խախտելու համար նախատեսված է առնվազն վարչական պատասխանատվություն՝ 100-200 հազար դրամի չափով։
Նրա խոսքերով՝ եթե այդ խախտման հետևանքով տեղի է ունեցել նաև այլ անձի վարակում, կարող է ընդհուպ քրեական պատասխանատվության հարց քննարկվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Անսպասելի անակնկալ. այսպես բժշկին հարևանները ճանապարհեցին աշխատանքի
Մեծ Բրիտանիայի թաղամասներից մեկում լռությունն անսպասելի ընդհատվում է ծափահարություններով: 22-ամյա բժկուհին, որը շտապում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շտապ օգնության աշխատակիցները պարում էին ու իրար ծափ տալիս. Դավիթ Սանասարյան
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.«Քիչ առաջ ականատես եղա այս հուզիչ տեսարանին Շտապ օգնության մեր աշխատակիցների...
Այս պահին կորոնավիրուսով վարակվածներից 11-ի մոտ թոքաբորբ կա. Արսեն Թորոսյան
Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք ունենք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում...
ՈՒՂԻՂ․ Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Փաշինյան
Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վար...