Իսպանիայի ծերանոցներում կորոնավիրուսից մահացած տարեց մարդիկ են հայտնաբերվել
Իսպանացի զինծառայողները, որոնք մասնակցում են երկրում ծերանոցների ախտահանման աշխատանքներին, անկողիններում կորոնավիրուսից մահացած տարեց մարդկանց են հայտնաբերել, գրում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսին:
«Զինծառայողները մի քանի ծերանոցներում տեսել են ծերունիների, ամբողջովին լքված տարեցների և նույնիսկ իրենց անկողիններում մահացածների: Այս հարցում մենք կլինենք համառ ու անողոք: Նրանք, ովքեր չեն կատարում իրենց պարտականությունները, պատասխան կտան օրենքի առաջ»,-հայտարարել է Իսպանիայի պաշտպանության նախարարը:
Միևնույն ժամանակ Ռոբլեսը նշել է, որ ծերանոցների մեծ մասում իրավիճակը նորմալ է:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է
Հայաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4-ով։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխար...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 235 է
Մենք նույնպես անհանգստացնող ցուցանիշներ ենք ստացել, 41 նոր դեպք ունենք հաստատված: 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 266 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 25-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հ...
ՀՐԱՏԱՊ. Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ պարզաբանումը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի. «Կորոնավիրուսային վարակի տարածո...