Խստացումներ կլինեն. Ալեն Սիմոնյան
Մենք ունենք դեպք, որ ադրբեջանցի հակերները կոտրել են հայ օգտատիրոջ էջն ու փորձել են խուճապ տարածել։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Նա նշեց, որ ՔՊ նիստի ընթացքում խոսել են լրատվամիջոցների սահմանափակումների կրճատման մասին, բայց եւ հավաստիացրեց, որ այսօր իշխանությունն այնքան բաց է, որ որեւէ սահմանափակումների մասով խոսելն ու անհանգստանալն անտեղի է. «Իսկ ցենզուրան վերաբերում է կորոնավիրոուսին, եւ վերջինիս հետ կապված ամբողջ ինֆորմացիան իշխանությունը րոպեների ընթացքում տեղեկացնում է հանրությանը, ուստի կարծում եմ՝ անհանգստությունը մի քիչ ուրճացված է: Հաայաստանը մտնում է այն երկրների ցանկի մեջ, որոնք ինֆորմացիոն առումով ամենաբացն են»:
Հարցին, թե առաջիկայում խստացումներ նախատեսվու՞մ են, Սիմոնյանը պատասխանեց, որ եթե խստացում է արվում որեւէ բանի հետ կապված, պետք է արդարացված լինի։ «Մենք պետք է լինենք զգույշ, բայց միեւնույն ժամանակ մտածենք, թե ինչպես ենք շարունակելու մեր կյանքը։ Խստացումներ արվում են եւ կարվեն ըստ անհրաժեշտության, բայց դա այն ցանկալի մեթոդը չէ, որին մենք պետք է ձգտենք»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...