Հայտնի են Անգելա Մերկելի՝ կորոնավիրուսի թեստի արդյունքները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մոտ կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է տվել:
Հիշեցնենք, որ կանցլերն ինքնամեկուսացել էր, քանի որ նրա բժշկի մոտ կորոնավիրուս էր հաստատվել:
Անգելա Մերկելը պնևմակոկի դեմ պրոֆիլակտիկ պատվաստանյութ էր ստացել կորոնավիրուսով վարակված բժշկից: Առաջիկա օրերին Մերկելը ևս մեկ թեստ կհանձնի:
Իսկ ԱՄՆ-ում կորոնավիրուս է հաստատվել սենատոր Ռենդ Փոլի մոտ: Կորոնավիրուսով վարակված հայտնի հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսն էլ հայտնել է, որ ինքն ու կինը շատ ավելի լավ են զգում: Թոմ Հենքսի և նրա կնոջ՝ դերասանուհի Ռիտա Ուիլսոնի մոտ կորոնավիրուս էր հաստատվել Ավստրալիայում. Թոմ Հենքսը մասնակցում էր Էլվիս Փրեսլիի մասին ֆիլմի նկարահանման աշխատանքներին:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 290-ի. մանրամասներ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 26-ի ժամը 10։00-ի տվյալներով՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 571-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և...
Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների գրեթե 90 տոկոսը
Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդների թիվն օրեցօր նվազում է, ներկայում հիվանդանոցներում բուժում է ստանում 5 1...