Արցախի առողջապահության նախարարության կոչը քաղաքացիներին
Արցախ/Տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան իր էջում քաղաքացիներին իրազեկում է Արցախի առողջապահության նախարարության կողմից տրված ցուցումների մասին․
«Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առեք տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
Խուսափե’ք շնչառական վարակներով անձանց հետ սերտ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե’ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),Հաճախակի լվացեք ձեռքերն օճառով և ջրով կամ մաքրեք ալկոհոլային հիմքով ախտահանիչով, տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ պարտադիր լվացեք ձեռքերը,
Հազալիս կամ փռշտալիս փակեք բերանը և քիթը անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցեք աղբամանը,
Գրիպանման երևույթների առկայության դեպքում մի’ զբաղվեք ինքնաբուժությամբ և դիմե’ք բժշկի:Ախտանիշների և լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել
047 94-37-34 կամ 3003 հեռախոսահամարներով»:
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...