Ադրբեջանում կարանտին է հայտարարվել, մտցվել է արտակարգ դրություն
Ադրբեջանում նախարարների կաբինետի հերթական նիստին, որը վարել է վարչապետ Ալի Ասադովը, կորոնավիրուսի վարակը կանխելու նպատակով որոշվել է արտակարգ դրություն մտցնել։
«Հաշվի առնելով համաշխարհային փորձը կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում` օրենքի 25-րդ հոդվածի համաձայն` մարտի 24-ապրիլի 20-ը ներառյալ հայտարարվում է հատուկ կարանտինային ռեժիմ»,- ասվում է գործադիր շտաբում։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում մասամբ ներկայացրել է Ադրբեջանում հայտարարված հատուկ ռեժիմով կարանտինի ժամանակ արգելքները.
1. 65 տարեկանից բարձր անձանց տանից դուրս գալը:
2. Արգելվում է Բաքում, Սումգայիթ, Ապշերոն մեքենանաների մուտքը (նախկինում գրանցվածները կարող էին մտնել):
3.Դադարեցվում է միջքաղաքային տրանսպորտի գործունեությունը:
4. Արգելվում է մարդկանց կուտակումները և 10 հոգուց ավել մարդկանց կուտակման դեպքում կիրառվում են տույժ տուգանքներ:
5. Հանրային սննդի կետերը կաշխատեն ժամը 12:00-15:00:
6. Դադարեցվում են առևտրի կենտրոնների, մոլերի աշխատանքները՝ բացառությամբ այնտեղ գտնվող մթերային խանութների և դեղատների:
7. Մթերային խանութների, դեղատների և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների խանութների աշխատանքում սահմանափակում չկա:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 290-ի. մանրամասներ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 26-ի ժամը 10։00-ի տվյալներով՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 571-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և...
Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների գրեթե 90 տոկոսը
Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդների թիվն օրեցօր նվազում է, ներկայում հիվանդանոցներում բուժում է ստանում 5 1...