Ծաղկաձորում կարանտինի մեջ գտնվող քաղաքացին լուսանկարներ է հրապարակել
Ծաղկաձորում կարանտինի մեջ գտնվող Գոռ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացնում իր առողջական վիճակից եւ այն պայմաններից, որում ինքը գտնվում է։
«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր էն մարդկանց, ովքեր երեկվանից հետաքրքրվում են իմ առողջական վիճակով և ուզում եմ ասել, որ ինձ մոտ ամեն ինչ նորմալ է։
Եվ այսպես՝ երեկ ուշ երեկոյան մեզ տեղավորեցին Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում (ոչ, դա Գոլդեն Փելեսը չէր, բախտս էլի չբերեց ))), բայց մեզ շատ պատշաճ կերպով դիմավորեցին, ջերմաչափեցին, հետաքրքրվեցին մեր հնարավոր գանգատներով և տեղավորեցին։
Տրամադրել են անհրաժեշտ գրեթե ամեն ինչ, անձնակազմի վերաբերմունքը՝ դրական։ Կրկնում եմ՝ էս պահին ոչ մի արտառոց բան, բողոք-գանգատ չկա, զուտ՝ կարանտին։ Ստորև էլ տեղադրում եմ այն համարի ֆոտոները, որտեղ հիմա գտնվում եմ... հա, մեկ էլ նոր մաշիկներիս։
Նորից շնորհակալ եմ ցուցաբերած վերաբերմունքի, աջակցության և մաղթանքների համար։ Ձիգ կացեք»,- գրել է Առաքելյանը։




Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...
Հայաստանում այսօրվանից մեկ ամսով արտակարգ դրություն կհայտարավի
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարտի 16-ի 17։30-ից մինչեւ ապրիլի 16-ը ժամը 9։00 կսահմանվի արտակարգ դրություն։...
Այս պահին ունենք հաստատված 26 դեպք. դեպքերից մեկն արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ
Հայաստանում ունենք կորոնավիրուսի հաստատման ևս 3 դեպք, որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսաց...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...