Տեսնեն՝ Հայաստանում 5-աստղանի հյուրանոցում են մեկուսացնում, տասնյակ հազարներով կգան. վարչապետը կատակեց
ՀՀ կառավարության արտահերթ նիստում քննարկվում էր արտակարգ դրություն սահմանելու դեպքում Հայաստան մուտքի ու ելքի թույլտվությունն արգելելու հարցը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համամիտ էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, որ պետք է ճկունություն պահել և օդային հաղորդակցությունը չսահմանափակել, ինչպես առաջարկում էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց.
«Կանգնած պրոցեսը նորից սկսելն ավելի դժվար է, քան թույլ շարունակվողն ակտիվացնելը»:
Թորոսյանը հավելեց.
«Վաղը էդ նույն ռապիդ թեստերը ո՞վ է բերելու Չինաստանից»:
Ավինյանը կատակով նկատեց՝ ֆիլմից հայտնի իրավիճակն է «Всех впускать, никого не выпускать»:
Մհեր Գրիգորյանը նշեց, թե կարևոր է, որ օդային ավիահաղորդակցությունը չի ընդհատվում, ավիափոխադրողը եթե գիտի՝ մի քիչ դրսից մարդ կգա, այստեղից կգնա, դրսից բեռ կգա, այստեղից կգնա, ավիափոխադրումը կկազմակերպի, հակառակ դեպքում դժվար է նրան դա համոզել:
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հարց ուղղեց.
«Ինչո՞ւ եկող քաղաքացիների համար չենք տալիս ինքնամեկուսացման կարգավորումը: Թող 14 օրով թող մեկուսացվի, որտեղից էլ որ գալիս է»:
Վարչապետն արձագանքեց.
«Ենթադրենք՝ գալիս է 10 հազար մարդ, ասում է՝ պետք է ինքնամեկուսացվեմ, որտե՞ղ ինքնամեկուսացվեմ: Մենք այժմ 3 000 քաղաքացու պիտի մեկուսացնեինք, մինչդեռ նրանցից 5-6 հոգի է հիվանդ: Բացի այդ, կգան, կարող է՝ մի հատ էլ տեսնեն՝ Հայաստանում 5-աստղանի հյուրանոցում են մեկուսացնում, տասնյակ հազարներով կգան, կասեն՝ գնանք, Հայաստանում մեկուսացվենք»:
Փաշինյանը նաև նշեց՝ ինքնամեկուսացվող քաղաքացու շարժը վերահսկելն էլ է դժվար.
«Պետք է ամեն տան մոտ մի ոստիկան դնենք, որ մեկուսանան»:
Կառավարությունը որոշեց մեկ ժամով ընդմիջել աշխատանքը, հետո շարունակել նիստը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...