Որոշել եմ այս ամսվա իմ աշխատավարձը և իմ պարգեւավճարների հասույթը փոխանցել մեր բուժաշխատողներին. Հրայր Թովմասյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ որպես երախտագիտություն այս օրերին բուժաշխատողների աշխատանքի՝ որոշել է այս ամսվա իր հիմնական աշխատավարձը, ինչպես նաեւ այս եւ մյուս ամիսների իր պարգեւավճարների ողջ հասույթը փոխանցել բուժաշխատողներին։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․
«Սիրելի՜ հայրենակիցներ,
Ի երախտագիտություն այս օրերին մեր բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի՝ որոշել եմ այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, ինչպես նաեւ այս եւ մյուս ամիսների իմ պարգեւավճարների ողջ հասույթը փոխանցել մեր բուժաշխատողներին։
Սա երախտագիտության փոքրիկ քայլ է, որը թեեւ խորհրդանշական բնույթ է կրում, բայց շատ կարեւոր խորհուրդ ունի: Սեփական կյանքը վտանգելու գնով մեր ազգաբնակչության առողջապահության մասին գիշեր-ցերեկ հոգ տանող մասնագետները պետք է գնահատված զգան իրենց: Իմ խորին համոզմամբ՝ սա է հաջող աշխատանքի գրավականը։
Կասկած չունեմ, որ մեր միասնականության, միմյանց քաջալերելու, նեցուկ լինելու եւ վճռականության շնորհիվ այս փորձությունը եւս մոտ ապագայում դառնալու է անցյալ։
Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...