Հասարակություն

Որեւէ առևտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացվել. ԿԲ

Որեւէ առևտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացվել. ԿԲ
Հայտնում ենք, որ 16.03.2020 թ-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից որեւէ առեւտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կենտրոնական…

Հայտնում ենք, որ 16.03.2020 թ-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից որեւէ առեւտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կենտրոնական բանկը:

ՀՀ կենտրոնական բանկը, հետեւելով ստեղծված իրավիճակին, կապի մեջ է առեւտրային բանկերի հետ, որոնց կողմից իրենց որոշումներով փակվել են միայն Երեւան քաղաքի առեւտրի կենտրոններում (մոլերում) գտնվող որոշ մասնաճյուղերը՝ այդ առեւտրի կենտրոնների աշխատանքի ժամանակավոր դադարեցման կապակցությամբ, ինչպես նաեւ

• ՎՏԲ Հայաստան բանկի Էջմիածին մասնաճյուղը,

• Ամերիա բանկի Էջմիածին մասնաճյուղը,

• Յունիբանկի Էջմիածին մասնաճյուղը,

• Այ Դի բանկի Էջմիածին մասնաճյուղը,

• Ակբա Կրեդիդ Ագրիկոլ բանկի Էջմիածին եւ Մեծամոր մասնաճյուղերը:

Էջմիածին քաղաքում իրենց գործունեությունն են շարունակում իրականացնել մի շարք այլ բանկերի մասնաճյուղեր, մասնավորապես՝ Արդշինբանկ, Հայէկոնոմբանկ, Կոնվերս բանկ, Արարատ բանկ: Վերոնշյալ առեւտրային բանկերի մասնաճյուղերում իրականացվում է հաճախորդների բնականոն սպասարկում՝ կիրառելով Առողջապահության նախարարության կողմից ուղենշված անվտանգության համապատասխան կանոնները:

Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ մի առեւտրային բանկի մասնաճյուղ չի կարող փակվել առանց Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի որոշման:

Նմանատիպ հոդվածներ

Այս պահին ունենք հաստատված 26 դեպք. դեպքերից մեկն արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ

Հայաստանում ունենք կորոնավիրուսի հաստատման ևս 3 դեպք, որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսաց...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250