Կառլեն Եսայանի անվան պոլիկիլինիկան Երևանի քաղաքապետարանից կստանա շուրջ 2000 բժշկական դիմակ․Սիսոյան
Auroranews-ը հայտնել էր, որ ահազանգ է ստացել Կառլեն Եսայանի անվան պոլիկիլինիկայի աշխատակցից այն մասին, որ պոլիկլինիկան բուժաշխատողներին չի տրամադրում բժշկական դիմակներ և ձեռնոցներ, որի պատճառով աշխատակիցները իրենք են իրենց համար գնում բժշկական պարագաները։
Auroranews-ի հետ զրույցում Կառլեն Եսայանի անվան պոլիկիլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանը հերքեց աշխատակցի բողոքը՝ հայտնելով, որ դիմակներ տրամադրվում են, սակայն քիչ։
«Բոլորին դիմակներ և ձեռնոցներ հատկացվում է, հիմա կա դիմակների խնդիր, դա բոլորս գիտենք, բայց Երևանի քաղաքապետարանը այսօր երեկոյան հիվանդանոցին տրամադրելու է թվով շուրջ 2000 բժշկական դիմակ։ Բոլոր աշխատակիցները ապահովված են անհրաժեշտ բժշկական պարագաներով, չգիտեմ ինչու են նման բան ասել»,-մեզ հետ զրույցում ասաց Սիսոյանը։
Սիսոյանը հայտնեց, որ պոլիկլինիկային սպասարկող կազմակերպությունը, որը մշտապես մատակարարել է բժշկական դիմակներ, այս պահին ինչ-ինչ հանգամանքներում չի կարողանում իրականացնել մշտական աշխատանքը, սակայն պոլիկլինիկան Երևանի քաղաքապետարանից կստանա անհրաժեշտ թվաքանակով դիմակներ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...
Հայաստանում այսօրվանից մեկ ամսով արտակարգ դրություն կհայտարավի
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարտի 16-ի 17։30-ից մինչեւ ապրիլի 16-ը ժամը 9։00 կսահմանվի արտակարգ դրություն։...
Կորոնավիրուսով վարակման ևս 3 դեպք հաստատվել է. Հայաստանում կորոնավիրուսով վարակված է ընդհանուր թվով 23 մարդ
Քիչ առաջ ավարտեցինք նոր կորոնավիրուսի 52 հետազոտություն, որից 49-ը բացասական էր, իսկ 3-ը դրական: Բոլոր նոր դրական դեպքեր...
Այս պահին ունենք հաստատված 26 դեպք. դեպքերից մեկն արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ
Հայաստանում ունենք կորոնավիրուսի հաստատման ևս 3 դեպք, որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսաց...