ՀՀ-ում կորոնավիրուսի ազդեցությունը շատ տեսանելի է զբոսաշրջության ոլորտում. Մեկ ընդհանուր շտաբ է ձևավորվել. Ավինյան
Մարտի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի տնտեսության վրա կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված բացասական հետևանքների հակազդման քաղաքականության փաթեթի մշակման վերաբերյալ։
Ինչպես հայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից՝, Ավինյանն ասել է.
«Ինչպես գիտեք նոր տեսակի կորոնավիրուսը բացի մարդկային կյանքերին ու առողջությանը վնաս հասցնելուց, նաև էական վնասներ է հասցնում համաշխարհային տնտեսությանը, ինչպես նաև ամեն առանձին երկրում որոշակի խնդիրներ և բացասական երևույթներ առաջանում են: Եվ, մասնավորապես, Հայաստանում դա շատ տեսանելի է զբոսաշրջության ոլորտում, որը բնական է:
Այսօր մենք կքննարկենք այն առաջարկները, որոնք ձևավորվել են տարբեր գերատեսչությունների կողմից: Կարծում եմ շատ կարճ ժամկետներում կամբողջականացնենք գործողությունների ծրագիր, որը մեզ հնարավորություն կտա որոշ չափով կանխարգելելու և մեղմելու հետևանքները, ինչպես նաև հեռանկարում որոշակի հնարավորություններ ստեղծելու:
Բայց սոցիալ-տնտեսական հարցերից զատ, կուզնայի նաև ներկաներին տեղեկացնել այն աշխատանքների վերաբերյալ, որոնք իրականացվում են, կարելի է ասել, 24-ժամյա ռեժիմով։ Բոլորդ արդեն տեղեկացել եք նոր հայտնաբերված դեպքերի վերաբերյալ և այդ դեպքերը հիմնականում կրկին այն շրջանակից են, որոնք գտնվել են կարանտինի մեջ և հայտնի նշանդրեքի մասնակիցներ են։
Ձևավորում է մեկ ընդհանուր շտաբ Առողջապահության նախարարության, ուժային կառույցների, տեսչական մարմնի աշխատակիցների մասնակցությամբ, որը զբաղվում է որոնողական աշխատանքներով և այս պահի դրությամբ բավականին արդյունավետ այդ աշխատանքները իրականցվում են։ Մեր գրասենյակը, Առողջապահության նախարարությունը ու Արտաքին գործերի նախարարությունը կրկին ամենօրյա ռեժիմով աշխատանքի մեջ են լինելու»։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության վրա պոտենցիալ ազդեցությունները հնարավորինս ամբողջական ծավալով բացահայտելուն և գնահատելուն ուղղված աշխատանքները։ Մանրամասն անդրադարձ է կատարվել իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներից կախված՝ կարճաժամկետ ու միջնաժամկետ կտրվածքով սոցիալ-տնտեսական խթաններին ու գործիքներին։ Մասնակիցները ներկայացրել են նախնական առաջարկություններ, և որոշվել է, որ փոխվարչապետի գրասենյակի ներքո կձևավորվի տնտեսական օպերատիվ խումբ՝ ամենօրյա ռեժիմով աշխատանքները շարունակելու և գործողությունների միասնական փաթեթ ներկայացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...
Կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք է հաստատվել. ընդհանուր` 20. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է հայտնել կորոնավիրուսի տարածման մասին: «ԹԱՐՄԱՑՈՒՄ 21...