ՀՀ օդային երթևեկության կարգավարների նվազագույն 75-հոգանոց անձնակազմն ինքնամեկուսացվել է «Զվարթնոցի» տարածքում
Կորոնավիրուսից ինքնամեկուսացել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության անձնակազմը, որը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի երկու միջազգային օդանավակայաններում անվտանգ օդային երթևեկության կազմակերպման համար: Կորոնավիրուսով վարակման վտանգի պատճառով աշխատակիցները ինքնամեկուսացվել են ընկերության վարչական շենքում:
Որոշումը կայացվել է համատեղ՝ առողջապահության նախարարության, Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեի և «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից։
Հարկադիր նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել Էջմիածնում ընկերության աշխատակցի կորոնավիրուսով վարակման փաստի բացահայտման կապակցությամբ: Երկրի օդային երթեւեկության շարունակական սպասարկումն ապահովելու համար շենքում ներկա պահին գտնվում են ընկերության ղեկավարությունը՝ գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանի գլխավորությամբ, ավիակարգավարների, ինժեներատեխնիկական մասնագետների անհրաժեշտ նվազագույն 75-հոգանոց անձնակազմը:
Ընկերության ղեկավարությունը հրատապ կազմակերպել և ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները կարանտինի տակ գտնվող անձնակազմի շարունակական աշխատանքը և հանգստը, ի սկզբանե 14 օր տևողությամբ:
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող ընկերության վարչական շենքը ոչ ոք չի կարող մուտք գործել, ինչպես նաև լքել այն: Այս որոշումը կապահովի անխափան օդային երթևեկությունը Հայաստանի Հանրապետության օդային տարածքում, ինչպես նաև երկրի երկու միջազգային օդանավակայաններում:
Նմանատիպ հոդվածներ
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...
Կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք է հաստատվել. ընդհանուր` 20. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է հայտնել կորոնավիրուսի տարածման մասին: «ԹԱՐՄԱՑՈՒՄ 21...