Էջմիածնի համար 4 հիմնական դպրոցից մեկուսացվել է 61 անձ. News am
Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան համար 4 հիմնական դպրոցից այսօր` մարտի 15-ին 61 անձ է մեկուսացվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը:
«Մեկուսացվել են դասարանի բոլոր աշակերտները եւ 5 ուսուցիչ, որոնք որ դաս են տվել վարակված երեխայի հաճախելու օրերին:Մեկուսացվել են նաեւ յուրաքանչյուր երեխայից մի ծնողը` կամ մայրը կամ հայրը, եւ նրանց անչափահաս մյուս երեխաները, որովհետեւ հրաժարվում էին առանց երեխաների մեկուսանալ»,-ասաց նա:
Տնօրենը հայտնեց, որ ընդհանուր 35 աշակերտ կա դասարանում: Նրանցից մեկը` կորոնավիրուսով վարակված աղջիկ երեխան մի քանի օր է, ինչ մեկուսացված է: Դրանից հետո մեկուսացվել էր նաեւ նրա կողքին նստող աշակերտը:
«Երեխան ջերմել է, ստուգել են եւ պատասխանը բացասական է եղել»,- ասաց տնօրենը:
Նշենք, որ մինչ այս պահը Հայստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 23 դեպք, մեծամասնությունը կապված է էջմիածնի նշանդրեքի հայտնի դեպքի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում այսօրվանից մեկ ամսով արտակարգ դրություն կհայտարավի
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարտի 16-ի 17։30-ից մինչեւ ապրիլի 16-ը ժամը 9։00 կսահմանվի արտակարգ դրություն։...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...
Կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք է հաստատվել. ընդհանուր` 20. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է հայտնել կորոնավիրուսի տարածման մասին: «ԹԱՐՄԱՑՈՒՄ 21...