Էջմիածնի 27 ելքերից բաց կմնան միայն երեքը. Մնացածը փակ կլինեն. վարչապետ Նիկոլ Փաշինյան
Պետք է խնդրենք էջմիածինցիներին, որպեսզի ժամը 23.00-ից քաղաքից առկա 27 ելքերից օգտվեն միայն 3-ից, մնացածը կփակվեն։ Այս մասին քիր առաջ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք տեղում ջերմաչափում կանենք, եւ նրանք, որոնք ջերմություն կունենան կխնդրենք ինքնամեկուսացում անել։
Առաջինը Վաղարշապատ-Երեւան ճանապարհն է, որտեղ կլինի բուժկետ եւ ոստիկանական կետ։ Երկրորդը Վաղարշապատ-Աշտարակ ճանապարհն է եւ երրորդը՝ Վաղարշապատ-Մասիս ճանապարհը։ Մնացած բոլոր ճանապարհները փակ կլինեն։ Պայմանը հետեւյալն է. տեղում ջերմաչափում կիրականացվի, ով ջերմություն կունենա, կխնդրենք ինքնամեկուսացվել»,-ասաց վարչապետը։
Նա հավելեց, որ առավոտից կլինեն քննարկումներ, թե ինչ այլ միջոցառումներ կան, որ պետք է կիրառվեն. «Այս պահին մեր տպավորությունն այն է, որ հավելյալ միջոցներ, այնուամենայնիվ, պետք է ձեռնարկենք։
Նշենք, որ այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 28-ի։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում այսօրվանից մեկ ամսով արտակարգ դրություն կհայտարավի
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարտի 16-ի 17։30-ից մինչեւ ապրիլի 16-ը ժամը 9։00 կսահմանվի արտակարգ դրություն։...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...
Կորոնավիրուսով վարակման ևս 3 դեպք հաստատվել է. Հայաստանում կորոնավիրուսով վարակված է ընդհանուր թվով 23 մարդ
Քիչ առաջ ավարտեցինք նոր կորոնավիրուսի 52 հետազոտություն, որից 49-ը բացասական էր, իսկ 3-ը դրական: Բոլոր նոր դրական դեպքեր...