«Ժողովուրդ». Փաշինյանը դժգոհ է կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքից
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի աճի հետեւանքով երեկվանից սկսվել են լուրջ աշխատանքներ իրականացվել: Մինչեւ մարտի 23-ը չեն աշխատելու ոչ միայն ուսումնական հաստատությունները, այլեւ մի շարք կազմակերպություններ, ընկերություններ, նաեւ լրատվական միջոցներ իրենց աշխատանքները որոշել են իրականացնել արտագնա՝ տանից՝ այդպես խուսափելով նաեւ շփումից այլ մարդկանց հետ:
Թերթը տեղեկացավ, որ հրահանգ է իջեցված նաեւ պետական հաստատություններին այս օրերին առավել զգույշ լինել, չմեկնել գործուղումների եւ, որքան հնարավոր է, նվազեցնել շփումը: Եվ հենց դա է պատճառը, որ չեղարկվում են նաեւ պաշտոնյաների գործուղումները արտերկիր:
Օրաթերթը տեղեկացավ, որ մարտի 25-28-ը գործուղման պետք է մեկնեին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը, սակայն վարչապետը նոր որոշում է կայացրել եւ չեղարկել նրանց գործուղումը: Առաջիկայում կչեղարկվեն նաեւ այլ նախարարների եւ պատգամավորների գործուղումները:
Եվ չնայած իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ամեն ինչ լավ է, վերահսկվում է, եւ առայժմ խուճապի մատնվելու կամ այլ քայլերի դիմելու կարիք չկա, այնուամենայնիվ, փաստ է, որ երեկ՝ կառավարության արտահերթ խորհրդակցության ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացած է եղել եւ դժգոհ ընդհանուր աշխատանքից:
Նա, թերթի տեղեկություններով, հրահանգել է այսուհետ ավելի զգոն լինել եւ ամեն քայլից առաջ եւ հետո մշտապես կապի մեջ լինել իր հետ: Հավելենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 13 դեպք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
Կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք է հաստատվել. ընդհանուր` 20. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է հայտնել կորոնավիրուսի տարածման մասին: «ԹԱՐՄԱՑՈՒՄ 21...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...