Հասարակություն

Տաթևիկ Ռեւազյանը երեկ երեկոյան լքել է Հայաստանը

Տաթևիկ Ռեւազյանը երեկ երեկոյան լքել է Հայաստանը
Hraparak.am-ի տեղեկություններով՝ Քաղավիացիայի վարչության պետ Տաթեւիկ Ռեւազյանը երեկ երեկոյան լքել է Հայաստանը։ Պարբերականի տեղեկություններով՝ նա վաղուց էր որոշել, որ ծննդաբերելու է Դանիայում…

Hraparak.am-ի տեղեկություններով՝ Քաղավիացիայի վարչության պետ Տաթեւիկ Ռեւազյանը երեկ երեկոյան լքել է Հայաստանը։

 

Պարբերականի տեղեկություններով՝ նա վաղուց էր որոշել, որ ծննդաբերելու է Դանիայում, որպեսզի երեխան Դանիայի քաղաքացի լինի, սակայն վերջին օրերի իրադարձությունները, հատկապես՝ Աէրոնավիգացիոն կենտրոնի տնօրենի՝ կորոնավիրուսով վարակվելու փաստը արագացրել է նրա մեկնում։ 

 

Նա երեկ առավոտյան ճեպազրույց է տվել կառավարության մոտ, իսկ երեկոյան՝ գնացել օդանավակայան ու թռել, ասելով՝ Հայաստանում մնալն ապահով չէ։

 

Նշվում է, որ նա առնվազն 6 ամիս կմնա Դանիայում, իսկ այստեղ նրան արդեն փոխարինող են նշանակել։

Մեր զանգերին Քաղավիացիայից ողջ օրվա ընթացքում չպատասխանեցին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250