Պետք է ԱԺ նիստ հրավիրել և արտակարգ դրություն հայտարարել. Մհեր Հակոբյան
Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ԱՄՆ-ում հենց նոր հայտարարվեց արտակարգ դրություն, եվրոպական մի շարք երկրներում նույն վիճակն է։ Վստահ եմ -
Ժամանակն է կտրուկ քայլ անել և հայտարարել արտակարգ դրություն նաև Հայաստանի Հանրապետությունում, սա խաղ ու պար չէ, սա լայվերով լուծվող հարց չէ։
Ուղղակի մի փոքրիկ պարզաբանում - Իրավաբանորեն խնդիր կա, օրենքը նայեք։ Ինքս էլ, կրկնեմ, կողմ է Արտակարգ դրության հայտարարմանը, բայց, չասեք տառակերություն է անում, այնուհանդերձ ասեմ - «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Արտակարգ դրությունը հայտարարվում է ՄԻԱՅՆ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները»։ Ըստ իս, օրենքի բաց է, քանի որ համաճարակային վտանգը հենց ինքը արտակարգ դրության առիթ է, միայն ՍԿ-ին սպառնացող վտանգը չէ, որ կարող է արտակարգ դրության առիթ դառնալ։
Այնուհանդերձ կրկին կրկնեմ, իրավաբանական այս անհարթությունները չպետք է արգելեն վճռական գործողությունների, սա այդ դեպքը չէ, որ խրվենք իրավաբանության մեջ և... մնանք։ Պետք է ԱԺ հերթական կամ արտահերթ նիստ հրավիրել, ՇԱՏ ԱՐԱԳ փոխել այս դրույթը և արտակարգ դրություն հաստատել՝ այսքանը։
Իրավիճակը բարդ է, պետք են վճռական, համարձակ, պատասխանատվությունից չխուսափող քայլեր։
Նմանատիպ հոդվածներ
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
Կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք է հաստատվել. ընդհանուր` 20. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է հայտնել կորոնավիրուսի տարածման մասին: «ԹԱՐՄԱՑՈՒՄ 21...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...