Վանաձորում կորոնավիրուսի թեստավորում անցնող 5 անձանցից 4-ն ազգությամբ հայ են, մեկը՝ իտալացի. քաղաքապետ
Վանաձորում կորոնավիրուսի թեստավորում անցնող 5 անձանցից 4-ն ազգությամբ հայ են, մեկը՝ իտալացի։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, News.am-ի հետ զրույցում ասել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
Քաղաքապետը հայտնեց, որ 2-ը ամուսիններ են, որոնք վերադարձել են Իտալիայից. երեկվանից հիվանդանոցում են, պրոֆիլակտիկ ստուգվում են եւ սպասում են թեստի արդյունքներին։ «Իտալիայի քաղաքացին Վանաձորի կարի արտադրամասի արտերկրացի պատվիրատուի ներկայացուցիչներից է։ Նախօրեին ինքնազգացողությունը վատացել է եւ դիմել է բժշկի։
Մասնակցել է խնջույքի, որից հետո մարսողական խնդիրներ է ունեցել։ 2 թարգմանչի հետ դիմել է բժշկի, նրան կասկածել են կորոնավիրուս. մեկուսացրել են եւ՛ թարգամանիչներին եւ՛ իտալացուն»,- ասաց նա եւ հավելեց, որ իտալացին 2 շաբաթ առաջ է ժամանել Հայաստան։ Նշենք, որ այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ:
Նմանատիպ հոդվածներ
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...