Թիվ 2 պոլիկլինիկայում առավոտյան 9-ից հետո ջերմստուգողը չկա, հերթ է. Արևիկ Նավոյան
Առողջապահության նախարարությունը հորդորում է խնդրի դեպքում դիմել պոլիկլինիկա, թիվ 2 պոլիկլինիկայում առավոտյան ժամը 9-ից հետո չկա ջերմստուգողը,կա կուտակված հերթ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արևիկ Նավոյանը:
«Մտնում ես,հիշեցնում իրենց աշխատանքային ժամերը/մանավանդ այս պայմաններում/,ստուգում է երեխայի ջերմությունը`37°,զարմանքից քար կտրում,բայց վախենում են,որ հիշեցնեն նաև պոլիկլինիկայի դերը: Մաշկաբանը հրաժարվում է ստուգել ցանը,ինֆեկցիոնիստը դժգոհում,թե պիտի վերև չթողնեին ջերմություն ունեցող երեխային:
Հետո ես`լեզվաբանս,հիվանդության ախտանիշներից սկսած,զարգացման փուլերով վերջացրած, ողջ տերմինալոգիայով բացատրելուց հետո,ինֆեկցիոնիստը ստուգում է,տալիս նույն եզրակացությունը,ինչին որ ես եզրահանգել էի ինտերնետը քչփորելուց:
Ասածս ինչ է` հույս չդնեք Հիպոկրատին երդում տված,«բերանում լեզուն կծած» մասնագետներին,իրենք էլ են մարդ ու սիրում են կյանքը: Կրեք սոցիալական պատասխանատվություն` չվնասել այլոց առողջ ապրեու իրավունքը: Սիրե՛ք Ձեր մերձավորին,ինչպես Ձեր անձը»:
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք է հաստատվել. ընդհանուր` 20. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է հայտնել կորոնավիրուսի տարածման մասին: «ԹԱՐՄԱՑՈՒՄ 21...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...