Մանկավարժներն ամբողջությամբ կվարձատրվեն ուսհաստատությունների փակման օրերին
Ուսումնական բոլոր հաստատությունների (մանկապարտեզներ ու նախակրթարաններ, դպրոցներ, քոլեջներ, ուսումնարաններ և բուհեր) աշխատակիցները վարձատրվելու են արձակուրդային օրերի համար։ Այս մասին տեղեկացնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը:
«Այսօր հայտարարվեց ուսումնական հաստատություններում դասապրոցեսը մինչև մարտի 23-ը դադարեցնելու որոշման մասին։ Հայտարարությունից հետո լրատվականները գրեցին, թե այս որոշումը խնդիրների առաջ է կանգնեցրել մանկավարժներին: Նշվում էր, թե «ԿԳՄՍ նախարարությունում քննարկում են մանկավարժների աշխատավարձերից կրճատել ազատ օրերի համար նախատեսված գումարները, քանի որ ըստ էության մանկավարժները չեն աշխատելու»:
Ի պատասխան Տեղեկատվության ստուգման կենտրոնի հացման՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնեցին, որ ուսումնական բոլոր հաստատությունների (մանկապարտեզներ ու նախակրթարաններ, դպրոցներ, քոլեջներ, ուսումնարաններ և բուհեր) աշխատակիցները վարձատրվելու են արձակուրդային օրերի համար։
Հիշեցնենք, որ նմանատիպ լուրեր էին տարածվել նաև մարտի 2-8-ն ընկած ժամանակահատվածում հայտարարված արձակուրդի ժամանակ, ինչից հետո նախարարությունը հերքեց տեղեկությունը»,- հայտնում են կենտրոնից:
Նմանատիպ հոդվածներ
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...