Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին պետք է վերաբերվել առավելագույն հանդարտությամբ․ վարչապետ
Մեր կարծիքով` Հայաստանի տնտեսության համար այս ժամանակաշրջանը ոչ միայն խնդիրներ կստեղծի, այլև կբացի հնարավորություններ: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակին:
«Համաշխարհային տնտեսության մեջ տեղի են ունենում էական խմորումներ, որոնք կարող են պրոբլեմներ առաջացնել բոլոր երկրների տնտեսությունների համար: Անխուսափելիորեն համաշխարհային շուկայում վերադասավորումներ են տեղի ունենալու և կարծում ենք, որ այդ վերադասավորումները ՀՀ տնտեսության համար բացելու են նաև նոր հնարավորություններ: Չնայած, պարզ է, որ կարող են առաջանալ նաև խնդիրներ»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին պետք է վերաբերվել առավելագույն հանդարտությամբ. «Պետք է արձանագրենք, որ կորոնավիրուսի ձախորդ օրերը ձմռան նման, ինչպես մեր դասականն է ասում՝ կուգան ու կերթան: Շատ կարևոր է, որ այս իրավիճակից մենք դուրս գանք ուժեղացած և ոչ թե թուլացած»:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում այս պահի դրությամբ 6 անձի մոտ է հաստատվել կորոնավիրուս, իսկ 88 անձ մեկուսացված է։
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...