ԿԲ խորհրդում կքննարկվի վարկերի տոկոսների մարումը առնվազն 3 ամսով սառեցնելու առաջարկը. Բերբերյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը առաջարկություն է ուղարկել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, որով առաջարկել էր վարկերի տոկոսների մարումը սառեցնել առնվազն 3 ամիս ժամանակով։
«Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի հետ անհապաղ քննարկել կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժող տնտեսվարողների, այդ թվում՝ անհատ ինքնազբաղված քաղաքացիների վարկային պարտավորությունների հաշվարկն ու վճարումը ժամանակավորապես կասեցնելու հարցը, առնվազն 3 ամիս ժամկետով իրականացնել այս առաջարկությունը»:
ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ երբ առաջարկությունը պաշտոնապես կհասնի Կենտրոնական բանկ, այն կքննարկվի ԿԲ խորհրդում, որից հետո էլ պաշտոնապես կհրապարակեն որոշումը։
Վրաստանում «Սաքարթվելոս բանկը» հայտարարություն է տարածել, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հավաքատեղիներում մարդկանց քանակի նվազեցման նպատակով բանկը եռամսյա արտոնություն է տալիս ֆիզիկական անձանց: Այսօրվանից, երեք ամսվա ընթացքում օգտատերերը, ովքեր պետք է վճարեին վարկը, հնարավորություն կունենան մինչև մայիս ներառյալ հետաձգել ամենամսյա վճարը:
Նմանատիպ հոդվածներ
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...