Բանկային և վարկային կազմակերպությունները հաճախորդներին «վարկային արձակուրդ» են տրամադրել
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից` Ամերիաբանկը որոշում է կայացրել բանկի բոլոր ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին 2 ամսով «վարկային արձակուրդ» տրամադրել:
Ֆիզիկական անձ և անհատ ձեռնակատեր հանդիսացող բոլոր անձինք մինչև մայիսի 13-ը ներառյալ նախատեսված իրենց վարկերի հերթական մարումները (թե մայր գումարները, թե հաշվեգրված տոկոսները) կարող են չանել առանց որևէ բացասական հետևանքի:
Վարկերի տոկոսադրույքները կվերահաշվարկվեն և կբաշխվեն վարկերի մնացած ամիսների վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի։
Նման գործելաոճով էլ կաշխատի Մոգո ՈՒՎԿ-ն։ Կազմակերպությունը հայտարարություն է տարածել, ներկայացնում ենք այն ամբողջությամբ ստորև։ Մոգո ՈՒՎԿ կարևորելով սոցիալական պատասխանատվությունը, ավտովարկ վերցրած քաղաքացիներին առաջարկում է անհրաժեշտության դեպքում վերանայել վարկերի գրաֆիկները՝ մարտ ամսվա մարումները տեղափոխելով ապրիլ ամիս՝ առանց լրացուցիչ վճարների: Այս մասին տեղեկացնում է Մոգո կազմակերպության ֆեյբուքյան էջը:
«Ընդ որում, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները՝ վերակառուցումը հնարավոր է իրականացնել հեռախոսազանգի միջոցով»,- նշված է գրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...