Արսեն Թորոսյանն առաջարկում է մի քանի շաբաթով հետաձգել հարսանեկան եւ նշանադրության արարողությունները
Անհրաժեշտ է հնարավորինս սահմանափակել շփումներն այլ մարդկանց հետ: Դրանք իրականացնել միայն կենսական նշանակության դեպքում, իսկ անձնական միջոցառումները՝ հարսանիք, նշանադրություն եւ այլն, գոնե մի քանի շաբաթով հետաձգել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ պետք է հնարավորինս խուսափել մարդկային կուտակումերից, փակ տարածքներում գտնվելուց: Եթե նույնիսկ ստիպված ենք մասնակցել նման միջոցառումների՝ ապա սենյակը հաճախ օդափոխելու դեպքում:
Նախարարը կոչ է արել իրար միջեւ պահպանել նվազագույն հեռավորություն եւ ժամանակավոր խուսափել ձեռքով բարեւելուց, գրկախառնվելուց, քանի որ վիրուսը երկար չի կարող ճամփորդել օդում, այլ փոխանցվում է սերտ շփման ժամանակ, հատկապես երբ բերանի եւ քթի խոռոչի արտադրությունը դուրս գալուց հետո հայտնվում է ձեռքերին: Այս ամենը պահպանելը թույլ կտա կանխարգելել նաեւ բոլոր շնչառական վարակները: Այս հորդորները առավել խստությամբ պետք է պահպանեն տարեցները եւ խրոնիկ հիվանդություն ունեցողները:
«Խուսափե´ք ձեռքով դիպչել աչքերին կամ քթին, պարբերաբար լվացե´ք ձեռքերն օճառով եւ երկար ժամանակ պահեք ջրի տակ կամ ախտահանեք սպիտային ախտահանիչով»,- իր խոսքում նշել է Թորոսյանը:
Նախարարն անդրադարձել է նաեւ սոցիալական պատասխանատվությանը՝ կոչ անելով բոլոր մարդկանց, որոնք եկել են ռիսկային գոտում գտնվող երկրներից, չթաքցնել, այլ հակառակը իրենց ախտանշանների մասին տեղեկացնել համապատասխան մարմիններին:
Նա, խոսելով դասերը մեկ շաբաթով հետաձգելու մասին, շեշտել է, որ որոշումներն ընդունվում են իրավիճակին համահունչ, եթե կարիք լինի, ապա նոր որոշումներ կլինեն հավուր պատշաճի եւ ժամանակին:
Թորոսյանի խոսքով՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացված 31 անձինք այսօր կթեստավորվեն, եթե այն բացասական լինի, նրանք դուրս կգրվեն: Պատասխանը պարզ կլինի երեկոյան:
Նմանատիպ հոդվածներ
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...