43-ամյա կնոջը սպանած երիտասարդը գրանցված է եղել հոգեկան առողջության կենտրոնում․ մանրամասներ դեպքից
Գյումրիում մարտի 5-ին կատարված աղմկահարույց սպանության դեպքով կալանավորված 28-ամյա երիտասարդը գրանցված է եղել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում: Նաեւ նախկինում եղել է 4 անգամ դատապարտված՝ 2 անգամ հափշտակության, 1 անգամ սպանության սպառնալիքի, 1 անգամ անձին մարմնական վնասվածք հասցնելու համար (մարմնական վնասվածք ստացողը 43-ամյա Մարինեն չի եղել): Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Գրում է Armtimes.com-ը։
Դատախազի խոսքով՝ մարտի 5-ին ծեծի հետեւանքով մահացած 43-ամյա Մարինեն, պարզվում է, առաջին անգամ չէ, որ այդ երիտասարդի կողմից բռնության է ենթարկվել: 2016 թվականին կրկին միջադեպ է եղել, կինը սկզբում բողոք է ներկայացրել ոստիկանություն, հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 113 հոդվածի հատկանիշերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Քրեական գործը, սակայն, ըստ դատախազի, հաշտության հիմքով կարճվել է: Տուժողը բողոքը ետ է վերցրել, իսկ այդ պայմաններում անձին մեղադրանք առաջադրելու հիմք առկա չի եղել:
Եթե պարզվի, որ այդ դեպքից բացի, նախկինում կրկին բռնության դրսեւորումներ են եղել, եւ ոստիկանությունն օրենքով նախատեսված կարգով չի արձագանքել դրանց, դատախազը խոստացավ, որ քրեաիրավական գնահատական կտրվի ոստիկանության աշխատակիցների արարքին:
Ենթադրյալ հանցագործը մինչ այս պահը ցուցմունք չի տվել, փորձաքննությունից շարունակում է հրաժարվել, առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իրենց մեղավոր չի ճանաչում: Ըստ դատախազի, սակայն, նրան մեղադրանք առաջադրելու բավարար հիմքեր ունեն: «Հանցագործություն կատարածի մայրը, հայրը հարցաքննվել են եւ տվել են այնպիսի ցուցմունքներ, որոնք վկայում են, որ նշված անձը դիտավորությամբ մարմնական վնասվածքներ է հասցրել տուժողներին: Դեպքից հետո է կատարողը զանգել, մորը կանչել: Մայրը գնացել է եւ տղան մոր ներկայությամբ խոստովանել է կատարածի մասին»,-ասաց դատախազը:
Գործում առկա նախնական տեղեկատվությամբ, սկզբում մայրն է ծեծի ենթարկվել: Վիճաբանությունը ծագել է խանդի հողի վրա: Աղջիկը միջամտել, թույլ չի տվել, որ տղամարդը մորը հարվածի, ինչի հետեւանքով նա եւս ստացել է մարմնական ծանր վնասվածքներ: Դատախազն ասաց երկուսին էլ տղամարդը բռունցքներով է հարվածել: Վերջինիս ձեռքերի համապատասխան հատվածներում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: «Դեպքի վայրում չենք հայտնաբերել այնպիսի հետքեր ու առարկաներ, որոնց վրա առկա լինեին նմուշներ, մազեր որոնք թույլ կտային ենթադրել, որ հարվածները գուցե դրանցով են հասցվել»,-պարզաբանեց Կարեն Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 14:50-ին, Գյումրիի Պռոշյան 14 հասցեում հայտնաբերվել էր 43-ամյա կնոջ դի: Նույն տնից մարմնական վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 2007 թվականին ծնված երեխա:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...