Նկատել են, որ տիկինն անընդհատ փռշտում է, նույնիսկ կատակել են՝ Իտալիայից հո վիրուս չե՞ս բերել. մանրամասներ
Էջմիածինում հաստատված կորոնավիրուսի դեպքից հետո փողոցները դատարկ են, խանութները՝ նույնպես։ Դիանա Գասպարյանը խուճապի չմատնվելու կոչ է անում, սակայն քաղաքում անհանգիստ են: Այս մասին գրում է Hraparak-ը:
Խուճապի են մատնվել հատկապես Մռավյան փողոցի բնակիչները, որտեղ ապրում է կորոնավիրուսով վարակված քաղաքացին։ Օրեր շարունակ հարևանները շփվել են նրա հետ, հյուր գնացել, մոտիկից շփվել, հյուրասիրվել: Տագնապի մեջ են նաև Միլանից վերադարձած տիկնոջ որդու նշանդրեքին մասնակցածները։ Նրանք նկատել են, որ տիկինն անընդհատ փռշտում է, նույնիսկ կատակել են՝ Իտալիայից հո վիրուս չե՞ս բերել․․
Էջմիածնում խուճապն այնքան մեծ է, որ ծնողներն արգելել են երեխաներին դպրոց գնալ։ Ովքեր էլ գնացել են, հետ են վերադարձել։ Էջմիածնի 1-ին դպրոցը 300 բացակա է ունեցել այսօր, իսկ ներկաներին, տնօրենի փոխանցմամբ, թույլ են տվել դպրոց մտնել ձեռքերը սպիրտով ախտահանելուց հետո։ Երեխաները, սակայն, երկար չեն մնացել․ ծնողները եկել-տարել են։
Նույն պատկերն է նաև 2-րդ, 5-րդ ավագ, և մնացած դպրոցներում, Էռնեկյան կրթօջախում։
Էջմիածնի բնակիչներն այլևս չեն սպասում դպրոցները ժամանակավորապես փակելու ԿԳՄՍ նախարարության որոշմանը, հարցն իրենք են լուծում՝սեփական որոշումներով։
Էջմիածնի դատարկ փողոցներում շատացել են ոստիկանական և Երևանից ժամանող շտապ օգնության մեքենաները։
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...