Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվն աճել է 31%-ով
Իտալիայի կառավարությունը կարգադրել է ամբողջ երկրում փակել բոլոր խանութները, բարերն ու ռեստորանները, քանի որ երկրում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը վերջին 24 ժամում աճել է 31 տոկոսով՝ հասնելով 827-ի։ Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն։
«Ես բարձր եմ գնահատում Ձեր ջանքերը, սակայն եկել է հաջորդ քայլն անելու ժամանակը։ Մենք դադարեցնում ենք ողջ կոմերցիոն գործունեությունը, փակում վաճառքի կետերը, բացառությամբ մթերային խանութների ու դեղատների»,-հայտարարել է Կոնտեն։
Աշխատանքը կշարունակեն միայն բանկերը, փոստը, ապահովագրական և ֆինանսական ընկերությունները։ Հասարակական տրանսպորտը ևս կշարունակի գործել։
«Մենք բոլորս պետք է ինչ-որ բան զոհաբերենք հանուն Իտալիայի բարօրության և դա պետք է հենց հիմա անենք: Ահա թե ինչու որոշեցի ավելի վճռական և խիստ միջոցներ ձեռնարկել»,- հայտարարել էր Իտալիայի վարչապետը՝ հավելելով, որ Իտալիան «կշրջափակվի» բոլոր կողմերից:
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք է հաստատվել. ընդհանուր` 20. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է հայտնել կորոնավիրուսի տարածման մասին: «ԹԱՐՄԱՑՈՒՄ 21...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...