Կորոնավիրուսային թեստերի նոր խմբաքանակն արդեն ներկրվել է. նախարար
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում թեստերի, ախտահանիչների և դիմակների առկայության և կորոնավիրուսի հետ կապված այլ խնդիրներին:
«Թեստերի նոր խմբաքանակը, որում ներառված է 2000 թեստ, արդեն ներկրվել է»,- հայտնեց նախարարը:
«Ախտահանիչների հետ կապված իրավիճակը կարծես ավելի լավ է, քանի որ լոկալ արտադրություն ունենք, սակայն գնային մասով շուկայում լարվածություն կա»,- նշեց նա:
«Դիմակների մասով նշեմ, որ բժշկական հիմնարկներին տրամադրելու քանակներ ունենք, մոտավորապես 200 հազարի չափով: Գիտենք, որ մոտավորապես 300 հազար ներկրում է եղել Հայաստան, սակայն ձեռքբերման գինը դրսում ի սկզբանե շատ բարձր է եղել, և այդ բարձր գնով սպառելն առաջացնում է տպավորություն, թե սպեկուլյացիա կա: Հիմա ՏՄՊՊՀ-ը, հանրային իրազեկում անելով և ներմուծողի հետ քննարկելով, փորձում է այդ հարցը լուծել»,- ասաց նա՝ նշելով, որ փողոցում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա:
«Դա պետք է կրի հիվանդ մարդը՝ մյուսներին պաշտպանելու համար, կամ այն մարդը, ով շփվում է հիվանդի հետ՝ ի դեպ բոլոր շնչառական հիվանդությունների դեպքում»:
Նախախարն այս անգամ ևս նշեց, որ վիրուսը տաք եղանակին ոչնչանում է՝ որպես օրինակ նշելով այն, որ տաք երկրներում այն հազվադեպ է տարածվում:
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...