Ջերմուկի օդին որևէ սպառնալիք չպետք է լինի. եթե օդը չի լինելու, հանքը չի լինելու․ վարչապետ
Ջերմուկի օդին որևէ սպառնալիք չպետք է լինի, Ջերմուկի օդը պետք է մնա մաքուր, Ջերմուկում այսօր «Այո»-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այստեղ 2 կարծիք չկա։ Ոչ մեկ չի ասում՝ եկե՛ք, Ջերմուկի ջուրը աղտոտենք։ Խոսքը նրա մասին է, թե հնարավոր է արդյոք այդ հանքը շահագործել այնպես, որ օդը, ջուրը չաղտոտվեն։ Եթե հնարավոր է, այս ճշմարտության հետևից մենք պետք է գնանք։ Եթե հնարավոր չի, ուրեմն հնարավոր չի, ուրեմն ըտեղ թեմա չկա, նույնիսկ քննարկման բան չկա ու բացառված է, որ այդ հանքը շահագործվի», - հայտարարել է վարչապետը, ապա նաև հավելել, որ իր այդ դիրքորոշումը բավարար չափով ազնիվ է։
«Հույս ունեմ, որ այս դիրքորոշումը Ջերմուկի բնակիչների համար հասկանալի և ընդունելի է։ Եթե Ջերմուկի օդը չի լինելու, ուրեմն հանքը չի լինելու», - ասել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք է հաստատվել. ընդհանուր` 20. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է հայտնել կորոնավիրուսի տարածման մասին: «ԹԱՐՄԱՑՈՒՄ 21...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...