Էսօր ես կենդանի եմ. կարմիր թիկնոցներով և սև դիմակներով ակցիա՝ կառավարության դիմաց
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները, ՄԻԱՎ-ով ապրող և այնտեղից աջակցություն ստացող մի քանի քաղաքացի հավաքվել էին կառավարության շենքի առջև։ Նրանք դեմ են, որպեսզի ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը միանա «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին։
«Էսօր ես կենդանի եմ, այսօր ես այդ մարցկանց հետ ճանապարհ եմ անցում, արդեն 9-րդ տարին է։ Դրա համար ես մտավախություն ունեմ։ Եթե նախարարությունն ասում է, որպեսզի ավելի բարելավի էդ ամեն ինչը, ուրեմն թող ասեն՝ ինչն է պակաս, ինչ-որ բան լավ սարքելու համար, ուրեմն վատը պիտի ասեն չէ՞, ինչն է վատը»,- ասաց 9 տարի ՄԻԱՎ–վարակակրի կարգավիճակով կենտրոնում բուժում ստացող Արման Ավչյանը:
«Դրական մարդկանց հայկական ցանց» հասարակական կազմակերպության ղեկավար Անահիտ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հավաքին ներկա ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ են զանգել իրենց և անհանգստություն հայտնել կենտրոնի միավորման կապակցությամբ և ցանկացել են կանգնել իրենց բժիշկների կողքին։
«2003 թվականից մենք ունենք ազգային ծրագիր, որի տակ դրված է հստակ վիճակագրություն․ որ խոցելի խմբերում վարակվածությունը եղել, ինչից է սկսվել, որտեղ են ռազմավարական ուղղություններ եղել։ 2005-ից սկսած բոլոր հիվանդները, որոնք ունեն բուժման կարիք, բուժում են ստացել։ Մինչև էս օրը ոչ մի անգամ ընդհատում չի եղել»,- նշեց նա։
Հավաքին մասնակցում էին նաև այլ ՄԻԱՎ-վարակակիրներ, որոնք կրում էին կարմիր թիկնոց և սև դիմակ։
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...