«Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը. փոխտնօրեն
Արմենիա ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը՝ պայմանավորված կորոնավիրուսի լայն տարածմամբ, ինչը հանգեցրել է տոմսերի զանգվածային վերադարձի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գեւորգ Խաչատրյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Հարգելի գործընկերներ և ուղևորներ, Արմենիա ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը՝ պայմանավորված կորոնավիրուսի լայն տարածմամբ, ինչը հանգեցրել է տոմսերի զանգվածային վերադարձի: Այս պահի դրությամբ վերադարձվել է ավելի քան 1500 ավիատոմս, բոլոր ուղևորներին վերադարձվել են գումարները կամ կատարվել է անվճար օրվա փոփոխություն:
«Արմենիա» ավիաընկերության համար առաջնայինը իր թռիչքային անձնակազմի և ուղևորների անվտանգությունն է՝ չնայած կրած ֆինանսական զգալի կորուստներին:
Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ չեղարկվում են բոլոր չվերթները մինչև ապրիլի 16-ը:
Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ չեղարկվում են մինչև ապրիլի 9-ը բոլոր չվերթները:
Մաղթում ենք Ձեզ առողջություն»:
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք է հաստատվել. ընդհանուր` 20. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է հայտնել կորոնավիրուսի տարածման մասին: «ԹԱՐՄԱՑՈՒՄ 21...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...