Թեհրանը համաձայնել է Կիևին հանձնել կործանված Boeing-ի սև արկղերը
Թեհրանը համաձայնել է Կիևին հանձնել կործանված Boeing-ի սև արկղերը: Այս մասին հայտնել է Կանադայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Շևչենկոն:
Նրա խոսքով՝ Մոնրեալի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության խորհրդում այս մասին հաստատել է Իրանի ներկայացուցիչ Ֆարհադ Փավարեշը: Եթե անհրաժեշտ լինի լրացուցիչ փորձաքննություն, սև արկղերը կփոխանցվեն Ֆրանսիային: Իրանի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ սև արկղերի վերծանումը տեղի կունենա Իրանում:
Հիշեցնենք, որ Ուկրաինական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռը կործանվել էր Թեհրանում հունվարի 8-ին: Անձնակազմի բոլոր անդամներն ու ուղևորները` 176 հոգի, զոհվել են:
Նմանատիպ հոդվածներ
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
Կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք է հաստատվել. ընդհանուր` 20. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է հայտնել կորոնավիրուսի տարածման մասին: «ԹԱՐՄԱՑՈՒՄ 21...