Նավթի համաշխարհային գները 3 տոկոսով իջնում են
Նավթի համաշխարհային գները 3 տոկոսով իջնում են այն մասին հաղորդումներից հետո, որ սաուդյան Saudi Aramco-ն եւ Էմիրությունների ADNOC-ը պատրաստ են ավելացնել արտադրական կարողությունները, վկայում են սակարկությունների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երեւանի ժամանակով 14:10-ի դրությամբ Brent մակնիշի նավթային խառնուրդի՝ մայիսի ապառնագրերի արժեքն ընկել Է 3.06 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 36,08 դոլար, WTI մակնիշի նավթի՝ ապառնագրերի արժեքը՝ 3,26 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 33,24 դոլար: Մարտի 11-ին ավելի վաղ սաուդյան Saudi Aramco-ն՝ աշխարհի խոշորագույն նավթընկերությունը, հայտնել Է, որ թագավորության Էներգետիկայի նախարարությունից դիրեկտիվ Է ստացել իր արտադրական կարողություններն օրական 12 միլիոն բարելից ավելացնել մինչեւ 13 միլիոն բարել:
Աբու Դաբիի ազգային նավթընկերությունը (ADNOC) նույնպես հայտնել Է, որ ապրիլին պլանավորում Է համաշխարհային շուկային նավթի մատակարարումներն ավելացնել օրական մինչեւ ավելի քան 4 միլիոն բարել եւ պատրաստ Է ավելացնել իր պլանային արտադրական կարողությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նմանատիպ հոդվածներ
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
Կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք է հաստատվել. ընդհանուր` 20. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է հայտնել կորոնավիրուսի տարածման մասին: «ԹԱՐՄԱՑՈՒՄ 21...