Հակառակորդը սահմանայի լարվածություն է ստեղծում հանգիստ համարվող հատվածում․ փորձագետ
Թուրք-քրդական հարցերով ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հակառակորդն անցել է սահմանի այն հատվածներին լարվածություն մտցնելու քաղաքականությանը, որն ավանդաբար համարվում էր առավել հանգիստ: Հակառակորդի նման վարքագիծը պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Նախ, ավանդական ներքին քաղաքական լարվածությունը սահմանային լարվածության դաշտ տեղափոխելը, այնուհետև վերջին շրջանում բանակցային գործընթացներում նկատվող որոշակի վերադասավորումների փուլին ուժի ցուցադրում: Այս երկու գլխավոր հանգամանքը մեզ համար մտահոգիչ է այնքանով, որ կարող է այն դառնա կարճատև ռազմական ակտիվ գործողություն մեկ կամ մի քան ուղղությամբ: Լայնածավալ ռազմական գործողություն այս շրջանում գոնե քիչ հավանական է, սակայն սա կապված չէ Ադրբեջանի բարի կամքից, այլ պարզապես աշխարհին պատուհասած վիրուսից է կախված: Այս շրջանում քաղաքացիական անցանց (կամավորներ) մուտք ցանկացած բանակ կդիտարկի որպես ինքնաոչնչացում: Այնպես որ, չեմ կարծում, որ այս շրջանում կլինի լայնածավալ ռազմական գործողություն: Սակայն, երբեք չենք կարող ասել երբեք, հատկապես, որ չգիտեքն, թե ալիևների և փաշաևների գլխում ինչ կա:
Ամեն դեպքում, խիստ մտահոգիչ եմ համարում հյուսիս-արևելյան և հարավ-արևմտյան հատվածներում ոչ միայն լարվածության աճը, այլ մեթոդիկան, որը կիրառում է հակառակորդը»։
Նմանատիպ հոդվածներ
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...