Երեկ Միլանից և Հռոմից ժամանած ուղևորները գտնվում են իրենց տներում՝ կարանտինի մեջ. խոսնակ
Երեկ Միլանից և Հռոմից Երևան ժամանած ուղևորները ներկա պահին գտնվում են իրենց տներում՝ կարանտինի մեջ, Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահությա նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Վերադարձած անձանց Զվարթնոց օդանավակայանի տարածքից դուրս են բերել հատուկ ավտոբուսներով, այսինքն՝ տաքսու վարորդների հետ շփումներ չեն եղել։ Այս պահին ինքնամեկուսացման գործընթաց է կազմակերպված», - ասել է նա։
Նիկողոսյանը ընդգծեց, որ Միլանից և Հռոմից երեկ վերադարձած անձանցից որևէ մեկը գանգնատներ չունի, լինելու դեպքում նախարարությունը լրացուցիչ կհայտնի։
Հիշեցնենք, որ երեկ Միլանից և Հռոմից Երևան վերադարձած քաղաքացիներից ոչ մեկի մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ՝ ջերմություն, տենդ, հազ, չի արձանագրվել։
Նմանատիպ հոդվածներ
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...