Զոհված զինծառայողը ունի 2 մանկահասակ դուստր՝ 2 և 4 տարեկան. մանրամասներ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Արարատի մարզի դիրքերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել։
Մեր տեղեկություններով 26-ամյա Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղից է։ Վերջերս էր ծառայության անցել Պաշտպանության նախարարությունում։ Մինչ ծառայության անցնելը աշխատում էր տեղի ջերմոցներից մեկում։
Սիանոսյանը ամուսնացած է, ունի 2 մանկահասակ դուստր՝ 2 և 4 տարեկան։ Ընտանիքը սոցիալապես անապահով է։
ՊՆ-ից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 10-ին, ժամը 15:30-ի սահմաններում. «Հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1994թ., Արարատի զ/կ)»:
Նմանատիպ հոդվածներ
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...