Քաղաքապետարանի ենթակայության տակ հիմնարկ կա, որի աշխատողները լկտի մեկնաբանություններ գրելով են զբաղված. Խաչատրյան
Թափառող կենդանիների վնասազերծում անունով մի հիմնարկ կա քաղաքապետարանի ենթակայության տակ, որի աշխատողները միայն լկտի, բառիս բուն իմաստով լկտի մեկնաբանություններ գրելով են զբաղված: Այա մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Թափառող կենդանիների վնասազերծում անունով մի հիմնարկ կա քաղաքապետարանի ենթակայության տակ, որի աշխատողները միայն լկտի, բառիս բուն իմաստով լկտի մեկնաբանություններ գրելով են զբաղված .իրենց մեկդ փոխանցեք, որ եթե ես վաղը մի չստերջացված շուն տեսա Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի համար 63 շենքին հարող այգիների տարածքում, կարողա ամբողջ աշխատակազմին ստերջացնեմ.....
Հա ,ու մի աշխատող ունեք է, որ Կարգին հաղորդումից գաղթել է այդ ՀՈԱԿ, որի հետ երբեք չեմ առերեսվել, նույնիսկ օնլայն հարթակում,բայց ինձ բլոկել է, փոխանցեք, որ իր ցանկացած ծպտուն նույն րոպեին գալիս հասնում է, դրան էլ ասեք ,հա հա հենց դրան, որովհետեւ իր աշխատանքը մենակ ֆեյսբուքում լկտի մեկնաբանություններ գրելն է, որ նշածս հասցեն լավ քարտեզագրի, այլապես քարտեզի վրա իրեն դժվար կլինի գտնել:
Հ.Գ. Հա, ի դեպ ,այս հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կրկին նախկին ոստիկան է,
փոխտնօրենը տնօրենի ընկերն է եւ նորից նախկին ոստիկան, ծրագրի ղեկավարը տնօրենի ընկերն է՝ էլի ոստիկան....
Է դուք նույնիսկ շուն չեք կարողանում բռնել ,բա հանցագործ ո՞նց էիք բռնում»։
[e1ee38ab2f6db7e7766c03f5f0bf9401.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում մարտի 5-ին կրկին դիմել են սադրիչ գործողություններ...